ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի կիրառումից անմիջապես հետո հակահամաճարակային սահմանափակումները վերացնել հնարավոր չի լինի. ТАСС
ԱՄՆ իշխանությունները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելուց հետո անմիջապես չեն կարող դադարեցնել կիրառվող հակահամաճարակային միջոցառումները, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ ալերգոլոգիական և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:
Ըստ նրա՝ պատվաստանյութի կիրառումից հետո էլ պետք է անվտանգության կանոնները պահպանվեն՝ դրական արդյունքի հասնելու նպատակով:
«Կարծում եմ՝ ի վերջո դրան կհասնենք, բայց դա միանգամից՝ պատվաստանյութի կիրառումից անմիջապես հետո չի լինելու, որոշակի ժամանակ է պահանջվելու հանրային դիմադրողականություն ձևավորելու համար»,- նկատել է Ֆաուչին:
Մինչ այժմ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 5.46 միլիոն դեպք է արձանագրվել, որից ավելի քան 171 000-ը՝ մահվան ելքով:










