Հարվածային հզոր ալիք, առաստաղի փլուզում, ավերածություն. Բեյրութի պայթյունի ժամանակ հիվանդանոցներից մեկի ավերման տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ)
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հիվանդանոցներից մեկի տեսախցիկները ֆիքսել են նավահանգստում հզոր պայթյունի ժամանակ հիվանդանոցի ավերման պահը. համապատասխան տեսանյութը հրապարակվել է ruptly.tv կայքում։
Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են պայթյունի հզոր ալիքի հետևանքով հիվանդանոցի անձնակազմն ու հիվանդները հայտնվում գետնին՝ փլված պատերի տակ։ Պայթյունի ալիքը շենքում կոտրում է ապակիները, փլուզում առաստաղներն ու դռները, տեղանքը փոշով պատում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի նավահանգստի տարածքում։ Պայթյունի հետևանքով ավերվել են տասնյակ տներ, մեքենաներ, բազմաբնակարան շենքերում կոտրվել են ապակիները, եղել են մի շարք այլ ավերածություններ։ Նշվում է, որ պայթյունի պատճառը 2014 թվականին երկրի մաքսային ծառայությունների կողմից առգրավված 2750 տոննա ամոնիումի նիտրատն է եղել։
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում արտակարգ դրություն է սահմանվել: Զոհվել է 170-ից ավելի մարդ, այդ թվում՝ հայեր:
Տեսանյութը՝ այստեղ։










