Ճապոնացի վարակաբանները զգուշացրել են կորոնավիրուսի համավարակի երրորդ և չորրորդ ալիքների մասին
Ճապոնիայի վարակաբանների գիտական միության աշխատակիցները հայտարարել են, որ երկիրն ու Տոկիոն այժմ կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքի պիկին են գտնվում, սակայն հնարավոր է, որ երրորդ ալիք նույնպես լինի, այս մասին հայտնում է nhk.or.jp կայքը։
«Ենթադրվում է, որ սրան երրորդ ու չորրորդ ալիքները կհետևեն, ստիպված կլինենք համակերպվել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն»,- հայտնել է միության ղեկավար Կաձուհիրո Տատեդին։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ճապոնիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 58,5 հազար դեպք։ Համավարակի սկզբից հիվանդությունից ապաքինվել է 43 000, մահացել՝ 1148 մարդ։










