Հորդորում եմ չգնել մանրաձուկ, նվազեցնել պահանջարկը՝ չեզոքացնելով անօրինական որսի պատճառով սիգի պոպուլյացիային սպառնացող վտանգը. Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)  

18:04 • 19.08.20

Տեղի ունենեցավ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսն անդրադարձավ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ծրագրին, ապօրինի ձկնորսության դեմ պայքարին, ինչպես նաև Սևան ազգային պարկում ընթացող բարեփոխումների և լճի էկոլոգիական խնդիրներին։