Լուկաշենկոն հրահանգել է ուժեղացնել պետական սահմանի պաշտպանությունը երկրի ողջ տարածքով

18:17 • 19.08.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանապահներին հրահանգել է ուժեղացնել սահմանի պաշտպանությունը երկրի ողջ տարածքով:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրի պաշտպանության նախարարությանը հանձարարվել է ուշադիր հետևել ՆԱՏՕ-ի զորքերի տեղաշարժին Լեհաստանում և Լիտվայում: «Պաշտպանության նախարարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի ՆԱՏՕ-ի զորքերի տեղաշարժին Լիտվայի և Լեհաստանի տարածքում: Մենք պետք հետևենք նրանց տեղաշարժի ուղղությանն ու նրանց մտահաղացումներին»,- հայտարարել է երկրի ղեկավարը:

Բելառուսի առաջնորդն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի զինվորականների մտադրությունները հայտնի են: «Դա մեզ առանձնապես չի անհանգստացնում, սակայն առանձին գործոններ, հատկապես Գրոդնոյի ուղղությամբ, ստիպում են անհանգստանալ: Այդ իսկ պատճառով մենք անպայման պետք է միջոցներ ձեռնարկենք և չամաչենք մեր զորքն ու տեխնիկան տեղափոխել՝ ըստ նրանց տեղաշարժի ուղղության», - հավելել է Լուկաշենկոն: