Շվեյցարիայում հրուշակեղենի գործարանում անսարքության պատճառով «շոկոլադե անձրև» է տեղացել (լուսանկարներ)

16:19 • 19.08.20

Շվեյցարիայի քաղաքներից մեկում հրուշակեղենի գործարանում անսարքության պատճառով «շոկոլադե անձրև» է տեղացել, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը Lindt & Sprüngli գործարանի մասին է, որը հաստատել է, որ օդափոխման համակարգի խափանման հետևանքով Օլթեն քաղաքով մեկ կակաոյի փոշի է տարածվել։ Ընկերության ներկայացուցիչները պարզաբանել են, որ կակաոյի փոշին ամբողջ քաղաքով տարածել է ուժեղ քամին։ 

Գործարանի աշխատակիցներն ընդգծում են, որ կակաոյի փոշին շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում։ Նշվում է, որ օդափոխման համակարգն արդեն ամբողջովին վերանորոգվել է։ 

Lindt & Sprüngli-ի ներկայացուցիչները խոստացել են իրենց վրա վերցնել տրանսպորտի և փոշով պատված քաղաքի այլ հատվածների մաքրման աշխատանքների ծախսերը։

 

Combined with strong winds on Friday morning, the powder spread around the immediate vicinity of the factory. Above, coco powder is seen on car roof

The Lindt & Spruengli company confirmed local reports Tuesday that there was a minor defect in the cooling ventilation for a line for roasted 'cocoa nibs'. Above, the powder is seen on a car windscreen

The rain of cocoa came from  their factory in Olten, Switzerland (pictured)

Residents of a Swiss town got a bit of a shock when it started snowing particles of fine cocoa powder after the ventilation system at a chocolate factory malfunctioned. Above, cocoa powder scattered on car roof