Երևանի Տոլստոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ  

11:04 • 19.08.20

Օգոստոսի 18-ին ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տոլստոյի փողոցի տներից մեկի ննջասենյակում (սեփականատեր՝ Անժելա Շ․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։17-ին, մարվել՝ 18։35-ին: Ննջասենյակն (15 քմ) այրվել է։