ՆԱՍԱ-ն նախազգուշացրել է Երկրի մագնիսական դաշտում առաջացող անոմալ երևույթի մասին
ՆԱՍԱ-ն հայտարարել է Երկիր մոլորակի մագնիսական դաշտում առաջացող հսկայական անոմալ երևույթի մասին:
Ինչպես նշվում է գործակալության կայքում, հսկայական հատվածի ընդլայնում է նկատվում, որը մագնիսական լարվածության նվազում է հարուցում:
Մասնագետները նշում են, որ անոմալ երևույթը նկատելի է Հարավային Ամերիկայի և հարավարևմտյան Աֆրիկայի երկնքում, այդ պատճառով էլ երևույթն ստացել է Հարավատլանտյան անոմալի անվանունը:
Հետազոտողներն ընդգծել են, որ Երկրի մագնիսական դաշտը մոլորակը պաշտպանում է ինչպես վահան, այդ իսկ պատճառով հայտնաբերված անոմալիան կարող է թույլ տալ արևի լիցաքավորված մասնիկներին սովորականից ավելի շատ մոտենալ Երկրին: Դա, իր հերթին, կարող է խոչընդոտներ առաջացնել արբանյակների աշխատանքում:










