ԱՀ կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից 5 միլիոն դրամ կտրամադրվի այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայնքներում տուն են կառուցում
Մոտ հինգ տարի առաջ ԱՀ կառավարությունը սկսել էր մի ծրագիր, որով երեք միլիոն դրամ էր անհատույց տրամադրում մեր այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայքներում տուն էին կառուցում: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ «Արցախի Հանրապետության գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ԱՀ կառավարության N 353-Ն որոշման մեջ արդեն կատարել ենք հետևյալ երկու կարևոր փոփոխությունները, որոնք սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն.
Ա) Նշված նպատակով տրամադրվող երեք միլիոն դրամը դարձել է հինգ միլիոն դրամ:
Բ) Սահմանված տարիքային շեմը 40-ից դարձել է 50:










