Արցախում հավաքներ իրականացնելու սահմանափակման համար բացառություն կարող է արվել միայն պարետի ցուցումով․ Ժիրայր Միրզոյանը նոր որոշում է ստորագրել

21:33 • 20.08.20

Արցախի Հանրապետության պարետ Ժիրայր Միրզոյանն այսօր ստորագրած որոշմամբ փոփոխություններ է կատարել 2020թ. ապրիլի 13-ի որոշման մեջ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ «Արցախի Հանրապետության պարետ Ժիրայր Միրզոյանի 2020 թ. օգոստոսի 20-ի ստորագրած N57 որոշման (http://bit.do/fHEEs) համաձայն՝ լրացումներ են կատարվել ԱՀ պարետի 2020թ. ապրիլի 13-ի «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումների կիրառումն ապահովելու մասին» N2 որոշման մեջ, որի համաձայն որոշմամբ սահմանված կարգավորումից բացառություն կարող են արվել միայն Պարետի ցուցումով բացառիկ դեպքերում»: