«Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ թթու է»․ Չինաստանում պատասխանել են Ուհանում կազմակերպված բազմամարդ երեկույթի կապակցությամբ Արևմուտքի հնչեցրած քննադատություններին (լուսանկարներ)
Չինական լրատվամիջոցները պատասխանել են կորոնավիրուսի օջախ Ուհանի լողավազաններից մեկում օրերս կազմակերպված բազմամարդ երեկույթի կապակցությամբ արևմտյան ԶԼՄ-ների հնչեցրած քննադատություններին, գրում է The Guardian-ը։
Օրերս Ուհանում հազարավոր մարդիկ մասնակցել էին ջրաշխարհի թեմայով կազմակերպված երաժշտական փառատոնին, ինչի լուսանկարները և տեսանյութերը մեծ տարածում էին գտել համացանցում՝ առաջացնելով շատերի վրդովմունքը։
Ավստրալիայում թերթի առաջին էջին այս պատմությունը հայտնվել էր «Չինաստանի մեծ տոնախմբությունը», «Ուհանում կյանքը լողափնյա է, մինչդեռ աշխարհը վճարում է կորոնավիրուսի գինը» վերնագրով։
Սոցիալական ցանցերում լրատվամիջոցների ներկայացուցիչների և օգտատերերի մեկնաբանությունների համաձայն՝ կատարվածն «ապտակ էր աշխարհին»։
Չորեքշաբթի Չինաստանի պետականամետ լրատվամիջոց համարվող Global Times-ը հակադարձել է երկրի հասցեին ուղղված քննադատություններին՝ նշելով, որ «Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ թթու է»: Լրատվամիջոցը նշել է, որ Ուհանն այժմ «սկսել է ընդունել զբոսաշրջիկների հոսքի, և քաղաքի տնտեսությունը վերածնունդ է ապրում, ինչը տեղացիներին հիշեցնում է ոչ միայն բնականոն կյանքի վերադառնալու մասին, այլև վիրուսի դեմ պայքարող երկրներին ապացույց է առ այն, որ խիստ կանխարգելիչ միջոցառումները փոխհատուցվում են»։












