Արցախի նախագահը տեսակապով զրուցել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետի հետ, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ անելիքները

20:14 • 20.08.20

Այսօր տեսակապով զրուցել եմ Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի հետ:  Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Արցախի Հանրապետութոյան նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Քննարկել ենք Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ մեր անելիքներն ու առկա հիմնախնդիրները:

Բարձր եմ գնահատում հայկական ավանդական կուսակցությունների և սփյուռքահայ կազմակերպությունների դերը Հայրենիքին սատար կանգնելու և նրա շարունակական զարգացման գործում:

Պարոն Խարապյանի պատրաստակամությունն ու նվիրվածությունն այդ ամենի հերթական վկայությունն է, իսկ մենք մեր հերթին պատրաստակամ ու բաց ենք աշխատելու բոլորի հետ համազգային օրակարգի և Արցախին առնչվող հարցերի շուրջ»,- ասված է գրառման մեջ։