«Լիդիան Արմենիա»-ն, օգտվելով առիթից, որ Ջերմուկի բնակչության 80 %-ը Երևանում է, հարձակվել է խաղաղ բնակչության վրա. հիմա կանայք և երեխաներն են դուրս եկել պահնորդների դեմ. Ջերմուկի բնակիչ
Մենք նոր Ջերմուկից ինֆորմացիա ստացանք, որ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդական ծառայությունը փորձել է հարձակվել այնտեղ մնացած մեր մի քանի ջերմուկցի ընկերների վրա, այնտեղից դուրս են բերել կայանած ավտոմեքենան։ Այս մասին Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ պայմանավորվածություն կար, որ ավտոմեքենաները պետք է կայանած մնային Ամուլսարի մոտակայքում, որ դրանց մեջ կարողանային հերթապահություն անել, որովհետև վագոն-տնակները հանել են:
««Լիդիան Արմենիա»-ն խաղաղ բնակչության վրա է հարձակվել և փորձել մարդկանց և մեքենաներն այնտեղից հանել՝ օգտվելով առիթից, որ քաղաքի բնակչության 80 տոկոսը Երևանում է: Հիմա կանայք և երեխաներն են դուրս եկել պահնորդների դեմ, որպեսզի կասեցնեն նրանց գործողությունները»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք իրենց պայքարից հետ չեն կանգնելու, և Ամուլսարը սար է մնալու:
Մանրամասները՝ տեսանյութում:










