Տիգրան Մեծի պողոտայում գտնվող սննդի կետում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ

13:58 • 20.08.20

Օգոստոսի 20-ին, Ժամը 13:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է  բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 38 հասցեում գտնվող սննդի կետում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։