Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է. նոր մանրամասներ (լուսանկար, տեսանյութ)

11:54 • 20.08.20

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է: Նա գիտակցությունը կորցրել է դեռևս ինքնաթիռում, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում ասել է գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Ասաց, որ իրեն վատ է զգում, ինձնից անձեռոցիկ խնդրեց, նա ամբողջովին քրտնել էր։ Խնդրեց, որ խոսեմ հետը, քանի որ ցանկանում էր կենտրոնանալ ձայնի վրա»,- ասել է Յարմիշը՝ նշելով, որ ջուր է առաջարկել, ինչից ընդդիմադիր գործիչը հրաժարվել է և փոխարենը գնացել է զուգարան, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը։

Տոմսկի բնակիչ Պավել Լեբեդևն իր հերթին հայտնել է, որ թռիչքի ժամանակ ուղևորները լսել են Նավալնիի ճիչերը․ նա տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից, որտեղ լսվում են տղամարդու բղավոցներ։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Գործչի մամուլի քարտուղար Յարմիշն ավելի վաղ գրել էր, որ ընդիմադիր գործչին թունավորել են, նա, հավանաբար, թունավորվել է թեյի մեջ առկա ինչ-որ բանից:

«Դա միակ բանն է, որ նա առավոտյան խմել է. բժիշկներն ասում են, որ թույնը տաք հեղուկի միջոցով արագ է ներծծվել։ Այժմ Ալեքսեյն անգիտակից վիճակում է»,- ասել էր Յարմիշը։

S7 ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռում քաղաքական գործիչը ոչինչ չի կերել և չի խմել:

Մի շարք լրատվականներ հայտնում են, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով: Հիվանդանոցի բժիշկների փոխանցմամբ՝ անալիզների արդյունքները պատրաստ կլինեն օգոստոսի 20-ի ցերեկը։

Հաղորդվում է, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։ Սրճարանի սեփականատերը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ կպարզի բոլոր հանգամանքները և կուսումնասիրի տեսախցիկների տեսագրությունները: Տոմսկի տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է սկսել օդանավակայանում։ Հիվանդանոցի տարածքը, որտեղ գտնվում է Նավալնին, հսկում են ոստիկանները։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Ալեքսեյ Նավալնին հիվանդանոց էր տեղափոխվել Մոսկվայի հատուկ կացարանից, որտեղ վարչական կալանք էր կրում: Նրան հիվանդանոց եէին տեղափոխել «սուր ալերգիկ ռեակցիա» ախտորոշմամբ։

Главврач омской больницы сообщил о тяжелом состоянии Навального ...

Навального в аэропорту ждала скорая.