Օբաման Թրամփի նախագահությունը ռեալիթի շոուի հետ է համեմատել
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Թրամփի նախագահությունը համեմատել է ռեալիթի շոուի հետ և բարձր է գնահատել նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի որակները՝ նրան անվանելով իր ընկերը, հաղորդում է ТАСС-ը:
«Թրամփը հետաքրքրություն չի դրսևորել ոչ աշխատանքի, ոչ ընդհանուր լեզու գտնելու, ոչ իր լիազորությունները բացի իր ու իր մերձավորներից ինչ-որ ուրիշ մեկին օգնելու նկատմամբ: Նա իր նախագահությունն ընկալում է որպես ռեալիթի շոու, որից կարելի է օգտվել սեփական անձի հանդեպ շատ ցանկալի ուշադրությունը սևեռելու համար»,- ասել է Օբաման:
Բայդենին Օմաբան բնութագրել է որպես կայուն մարդ, որը կարող է կարեկից լինելն, հարգալիս վերաբերմունք ցույց տալ մարդկանց հանդեպ: Նախկին նախագահն ասել է, որ Բայդենն ու Քամալա Հարիսը կարող են ԱՄՆ-ը դուրս բերել «խառնակ ժամանակներից»:










