ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

15:30 • 20.08.20

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 19-ին Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի մի սրճարանի տարածքում հայտնաբերել և ՔՈ գլխավոր վարչություն բերման են ենթարկել 39-ամյա Գևորգ Գ.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 30-ից Բաշկորտոստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 210.1-րդ հոդվածի (Հանցավոր միջավայրում բարձրագույն դիրք զբաղեցնելը) մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է Գլխավոր դատախազություն, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և հետախուզումը նախաձեռնողին: