Ռուսաստանում առաջարկում են խստացնել պատիժը աղմուկ բարձրացնող մոտոցիկլավարների նկատմամբ

06:15 • 20.08.20

Աղմուկի սահմանված չափը գերազանցելու դեպքում մոտոցիկլավարների նկատմամբ վարչական պատասխանատվությունը, հնարավոր է, խստացվի՝ մեծացնելով սահմանված տուգանքների չափը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, օրենսդրական նախագիծը ՌԴ Պետական Դումայում է, հեղինակն է պատգամավոր Միխայիլ Ստարշինովը:

Օրենսդրական ներկա կարգավորումներով աղմուկի սահմանաչափը գերազանցելու դեպքում տրանսպորտային միջոցները կարող են մինչև 500 ռուբլու չափով տուգանվել: Օրենքի հեղինակի համոզմամբ՝ այն առհասարակ արդյունավետ չէ, իսկ մարդանց մեծամասնությունը «թքած ունի» օրենքի կարգավորման վրա:

«Վաղ առավոտյան փողոցով մի մոտոցիկլավարի անցնելու պատճառով հարյուրավոր մարդիկ են քնից արթնանում: Դա նորմա՞լ է»,- նկատել է պատգամավորը: