Ավստրալիայում գանձ որոնողները ոսկու երկու հսկայական ձուլակտոր են հայտնաբերել․ դրանք գնահատվում են շուրջ 350 հազար դոլար (տեսանյութ)

19:41 • 20.08.20

Գանձ որոնողների ընտանիքը ոսկու երկու հսկայական ձուլակտոր են հայտնաբերել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 350 000 դոլար:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ոսկին հանտնաբերել են փեսա և աներորդի Բրենթ Շենոնն ու Էթան Ուեսթն Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Բենդիգո քաղաքում: Ոսկու ընդհանուր քաշը կազմում է 3,5 կգ:

Գանձ որոնողները, որոնց հետ աշխատել է նաև Էթանի հայրիկը, կարող են 30 տոկոսով ավելի մեծ եկամուտ ստանալ, եթե ձուլակտորները վաճառեն հավաքորդին:

Նրանց խոսքով՝ գանձի որոնումներն իրականացվել են հողատարածքում, որտեղ մարդու ոտք չէր դրվել:

Էթանի խոսքով՝ ինքը ոսկու «հազարավոր» կտորներ է հայտնաբերել վերջին 4 տարում: «Մենք կարող ենք ավելի շատ ոսկի դուրս բերել: Բացի այդ, ավելի ավելի անվտանգ է, քան հանք փորելը»,- նշել է ավստրալացին:

Նրանց խոսքով՝ «այդքան մեծ ձուլակտորներ դեռևս ոչ ոքի չէր հաջողվել գտնել միլիոնավոր տարիների ընթացքում»: