Իրանում 2 նոր հրթիռ են ներկայացրել, որոնցից մեկն անվանակոչվել է սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի պատվին (տեսանյութ)

16:09 • 20.08.20

Իրանում 2 նոր հրթիռ է ներկայացվել, որոնց փորձարկումներն արդեն բարեհաջող իրականացվել են, այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Խոսքը «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռի մասին է, որն ամերիկացի զինվորականների կողմից հունվարին սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի պատվին Հաջ Ղասեմ անվանումն է ստացել։ Նշվում է, որ դրա գործողության շառավիղը 1400 կմ է:

Բացի այդ, ևս մի նոր թևավոր հրթիռ է ներկայացվել, որը Սոլեյմանիի հետ սպանված «Ալ Հաշդ աշ-Շաաբի» իրաքյան շիական կազմավորման հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսի պատվին Աբու Մահդի անվանումն է ստացել։ Այս հրթիռը գործում է մինչև 1 000 կիլոմետր հեռավորության վրա։ 

 

   

Իրանում 2 նոր հրթիռ են ներկայացրել, որոնցից մեկն անվանակոչվել է սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի պատվին (տեսանյութ)