Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև ՀՀ-ի և ԱԶԲ միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին հավանություն տալու մասին հարցը
Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 28 հարց է, որից 26-ը չզեկուցվող են, 2-ը՝ զեկուցվող։
Օրակարգում են Ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից), բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների, առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարման լիազորությունները սահմանելու մասին, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Մամիկոն Լևոնի Ոսկանյանին և Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին հարցեր և այլ հարցեր։









