Հույս ունեինք՝ հեղափոխությունից հետո Կառավարությունը կլուծեր Ամուլսարի խնդիրը, բայց ոչ միայն չի լուծում, այլև բռնություն է գործադրում. բողոքի ակցիայի մասնակիցները Կառավարության մոտ էին (տեսանյութ)

16:19 • 20.08.20

Երևանում քաղաքացիներն ակցիա են անում՝ ի նշան Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի: Նրանց են միացել նաև Ջերմուկից ավտոերթով Երևան եկած քաղաքացիները: Երևանում սպասվում է նաև քայլերթ։ 

Ամուլսարի համար պայքարող քաղաքացիները պահանջում են Կառավարությունից հրաժարվել հանքի շահագործման ծրագրից։

Նրանք հիշատակում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հրապարակավ խոստացել էր, որ «Էլարդ» ընկերության մոնիթորինգի արդյունքները հիմք են հանդիսանալու որոշման կայացման համար։ Ասում են՝ ժամանակն է խոստումները կատարելու։

Ակցիային կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: