Պեկինի բնակիչներին հունվարից ի վեր առաջին անգամ թույլ են տվել առանց պաշտպանիչ դիմակի փողոց դուրս գալ

15:05 • 20.08.20

Պեկինի բնակիչներին հունվարից ի վեր առաջին անգամ օգոստոսի 20-ից սկսած թույլ կտան առանց պաշտպանիչ դիմակի փողոց դուրս գալ, այս մասին գրում է iz.ru կայքը՝ հղում տալով Հիվանդությունների կանխարգելման մայրաքաղաքային կենտրոնի տարածած հայտարարությանը։ 

Միևնույն ժամանակ, անծանոթ մարդկանցից ոչ մեծ հեռավորության վրա գտնվելիս նախկինի պես անհրաժեշտ է դիմակ դնել։ 

Նշվում է, որ մարզադաշտերում և մարզասրահներում դիմակ դնելը պարտադիր չէ, եթե դա համաձայնեցված է հաստատության ղեկավարության հետ։ 

Այժմ Պեկինի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ է մնացել։ Մայրաքաղաքի բոլոր շրջաններում համաճարակաբանական վտանգին արձագանքման թուլացված համակարգ է գործում։ 

Հուլիսի սկզբին Պեկինի իշխանությունները կորոնավիրուսի սահմանափակումների թուլացման շրջանակում քաղաքը լքել ցանկացողների մեծ մասից COVID-19-ի՝ բացասական պատասխանով թեստ չեն պահանջել։