Շամլուղ քաղաքի բնակչի որոնողական աշխատանքները դադարեցվել են․ նա չի հայտնաբերվել

21:06 • 20.08.20

Օգոստոսի 20-ին, ժամը 09:22-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 17-ին, ժամը 13։00-ին Շամլուղ քաղաքի բնակիչը (Հրանուշ Ս․, ծնված 1947 թ․) մեկնել է Լալվար լեռ և չի վերադարձել։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են․ քաղաքացին չի հայտնաբերվել։