Մինկի Անկախության հրապարակում կրկին ընդդիմության հանրահավաք է տեղի ունենում

23:00 • 20.08.20

Մինսկում հարյուրավոր ցուցարարներ, որոնք դժգոհ են նախագահական ընտրությունների արդյունքներից, բողոքի ակցիա են իրականացնում Անկախության հրապարակում՝ Կառավարության տան դիմաց:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ակցիայի մասնակիցները կարգախոսներ են հնչեցնում՝ հաջակցություն ընդդիմության գործողությունների: Իրավիճակը հանգիստ է, հանրահավաքի անցկացման վայրում ոստիկանական զգալի ուժեր չկան, թեև վերջին օրերին առաջին անգամ հանրահավաքի ժամանակ արգելափակվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունն Անկախության հրապարակով:

Նշվում է, որ հրապարակի մոտակայքում պտտում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակիցների ավտոշարասյունը:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո, որոնց արդյունքենրի համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: