Համացանցում հայտնված արբանյակային լուսանկարներում երևում է՝ ինչպես է չինական ատոմային սուզանավը մտնում խորհրդավոր ստորջրյա քարանձավային համալիր (լուսանկարներ)

12:52 • 20.08.20

Համացանցում են հայտնվել արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում է՝ ինչպես է չինական ատոմային սուզանավը մտնում «Ջեյմս Բոնդի որջ» անունով հայտնի խորհրդավոր ստորջրյա քարանձավային համալիր, գրում է Daily Mail-ը։

Չինաստանի Հայնան կղզում տեղակայված Յույլին ռազմածովային բազան տարածաշրջանում խոշորագույն բազաներից մեկն է: Այստեղ է գտնվում ստորջրյա նավատորմը՝ միջուկային բալիստիկ հրթիռներով։

Բազայի ամենահետաքրքրական առանձնահատկությունը ստորջրյա քարանձավային համալիրն է. արբանյակային լուսանկարներում բազմիցս նշմարվել է սուզանավերի գտնվելը տարածքում, սակայն առաջին անգամ է ֆիքսվել սուզանավի՝ քարանձավ մտնելու պահը։

Հաղորդվում է, որ համացանցում հայտնված լուսանկարներն արվել են Planet Labs-ի և հրապարակվել Radio Free Asia-ի կողմից։ Թեև լուսանկարներում հստակ չէ, թե կոնկրետ որ տեսակի սուզանավն է մտնում քարանձավ, սակայն ենթադրվում է, որ լուսանկարում պատկերվածը  Shang դասի ատոմային սուզանավ է:

Նշվում է, որ այս լուսանկարներն արվել են տարածաշրջանում լարվածության սրման շրջանում։

Ինչպես գրում է աղբյուրը, Թայվանը բարձր մարտական պատրաստության մեջ է Չինաստանի զորավարժությունների անցկացման ֆոնին, որոնցում, հավանաբար, գործի կդրվեն խորհրդավոր քարանձավից սուզանավերը։

The submarine is believed to be a Shang class/Type 093 nuclear attack submarine, and was seen entering the caveAt the bottom of the photo it is possible to see the outline of the submarine going in to the cave at the Yulin Naval BaseTwo US Navy aircraft carriers conduct exercises in the South China Sea for the first time in six yearsThe Arleigh Burke-class guided-missile destroyer USS Ralph Johnson (DDG 114) and Ticonderoga-class guided-missile cruiser USS Princeton (CG 59) steam in formation as part of the USS Nimitz (CVN 68) Carrier Strike Group (CSG)The Yulin Naval Base is home to one of several known cave networks for submarinesThe submarine seen in the images is believed to be a 093 nuclear sub, like these