Եթե հաստատվի, որ Նավալնին թունավորվել է, հետաքննություն կանցկացվի. Պեսկով

21:17 • 20.08.20

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն, անդրադառնալով ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու բուժմանը, վստահեցրել է, որ եթե առողջապահության նախարարություն համապատասխան դիմում ստացվի նրան արտասահմանյան հիվանդանոց տեղափոխելու մասին, իշխանություններն օպերատիվորեն կդիտարկեն այն: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Պատասխանելով Նավալնու հնարավոր թունավորման մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այդ հանգամանքը պետք է հաստատվի լաբորատոր եղանակով, պետք է սպասել հետազոտությունների արդյունքներին:

«Սպասենք արդյունքներին: Կարծում եմ, որ բժիշկներն ամեն ինչ անում են հիվանդի բուժման համար, անում են ամեն անհրաժեշտը»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ իրավապահ մարմինները հետաքննություն կիրականացնեն, եթե հետազոտության արդյունքները հաստատեն, որ Ալեքսանդր Նավալնին թունավորվել է:

Հիշեցնենք, որ հինգշաբթի առավոտյան Նավալնու մամլո քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկ քաղաքում՝ ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և թոքերի արհեստական օդափոխման սարքի միացրել:

Նավալնու քարտուղարն ավելի վաղ ենթադրություն էր հայտնել, որ նրա մոտ թունավորում է եղել: Հստակ ախտորոշումն ավելի ուշ կտրվի: Բժիշկներին հաջողվել է կայունացնել Նավալնու վիճակ։

Բժիշկները կոմայի մեջ գտնվող Նավալնու մոտ բացառել են կորոնավիրուսը, սրտի և գլխուղեղի կաթվածը։