Առաջիկա օրերին դեպի Երևան և հակառակ ուղղություններով նախատեսված որոշ չվերթների ժամանակացույցը փոփոխվել է

00:54 • 21.08.20

Ներկայացնում ենք Կալուգայից, Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։

Կալուգա-Երևան – 24.08․2020թ․ / «Aircompany Armenia» ընկերություն (ժամը՝ 12:40-ին), NGT754
Տոմսերը հասանելի են ավիաընկերության կայքում՝ www.armeniafly.com: Արժեքը՝ 10 հազ․ 800 ռ․։

Մոսկվա – Երևան – 25.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «S7» ընկերություն (ժամը՝ 12:40-ին)
Տոմսերը հասանելի են ավիաընկերության կայքում՝ www.s7.ru, ինչպես նաև օդանավակայանում ընկերության տոմսարկղում։

Նովոսիբիրսկ – Երևան – 26.08․2020թ․ / «Aircompany Armenia» ընկերություն (ժամը՝ 04:00-ին)։ Տոմսերը հասանելի են ավիաընկերության կայքում՝ www.armeniafly.com: Տոմսի արժեքը՝ 17 հազ․500 ռուբլի։

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։

Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։