Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ իր ստեղծած պատվաստանյութի որոշակի չափաբաժին կուղարկի Մեքսիկա. ТАСС

03:48 • 21.08.20

Մեքսիկան Ռուսաստանից 2000 չափաբաժնով հակակորոնավիրուսային պատվաստանյութ կստանա՝ կլինիկական փորձարկումների երրորդ փուլն իրականացնելու նպատակով, հաղորդում է ТАСС-ը:

Ավելի վաղ մեքսիկական կողմը ցանկություն էր հայտնել որքան հնարավոր է շուտ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերել:

Ռուսաստանն օգոստոսի 11-ին առաջինն աշխարհում պաշտոնապես գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մշակվել է ՌԴ ԱՆ Համալեի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնում և կլինիկական փորձարկումներ է անցել հունիս-հուլիս ամիսներին:

Մեքսիկայում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռ շարունակում է ծանր մնալ. լատինաամերիկյան երկիրը թե՛ վարակման դեպքերի և թե՛ մահերի թվով առաջատարների թվում է