Ավտովթար՝ Երևանում. Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում բախվել են Toyota և Alfa Romeo մակնիշի ավտոմեքենաները. Shamshyan.com
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 11:40-ի սսհմաններում Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում բախվել են Toyota և Alfa Romeo մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, իսկ Alfa Romeo-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին:










