Գիտնականները պարզել են Լեոնարդո դա Վինչիի՝ 500 տարի առաջ առաջադրած հարցերի պատասխանները

23:36 • 24.08.20

Գիտնականներին հաջողվել է գտնել դեռևս Վերածննդի դարաշրջանի մեծագույն հանճար Լեոնարդո դա Վինչիի առաջադրած հարցերի պատասխանները սրտի աշխատանքի առանձնահատկության մասին:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Nature ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, հետազոտողների խումբը մի շարք եվրոպական ինստիտուտներից ուսումնասիրել են սրտի ներքին մակերեսը պատող մկանային հյուսվածքների բարդ ցանցի կառուցվածքը:

Լեոնարդո դա Վինչին առաջին մարդն էր պատմության մեջ, որը նկարներում պատկերել էր այդ հյուսվածքները և դրանց փաթիլանման տեսքը: Նրա ենթադրմամբ՝ «այդ հյուսվածքներն աշխատում են արյունը տաքացնելու համար»:

Ուսումնասիրություններ անելիս գիտնականներն արհեստական բանականություն են կիրառել՝ վերլուծելու համար սրտի 25 000 պատկերներ, որոնք ստացվել էին ՄՌՏ հետազոտության արդյունքում:  

Փորձագետները պարզել են, որ սրտի փորոքների կոշտ մակերեսը թույլ է տալիս, որ ցանկացած սրտխփոցի ժամանակ արյունն «առավել արդյունավետորեն» հոսի:

Մասնագետները հավելել են, որ սրտի այդ մկանային հյուսվածքների վնասումը կարող է սրտի հիվանդություններ առաջ բերել:

 

Գիտնականները պարզել են Լեոնարդո դա Վինչիի՝ 500 տարի առաջ առաջադրած հարցերի պատասխանները