Apple-ը ձգտում է կրճատել iPhone 12-ի նոր շարքում 5G տեխնոլոգիայի ներդրման ծախսերը՝ բաղադրիչների մի մասի տնտեսման հաշվին․ MacRumors

17:14 • 25.08.20

Ամերիկյան Apple ընկերությունը ձգտում է կրճատել iPhone 12 սմարթֆոնի նոր շարքում 5G տեխնոլոգիայի ներդրման ծախսերը՝ բաղադրիչների մի մասի տնտեսման հաշվին, հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով հայտնի վերլուծաբան Մին-Չի Կուոյին:

Հաղորդվում է, որ 5G տեխնոլոգիայի ներդրումը կավելացնի Apple-ի ծախսերն առավելագույնը 125-135 դոլարով: Այդ իսկ պատճառով ընկերությունը որոշել է կրճատել ծախսերն այլ բաղադրիչների հաշվին:

Ենթադրվում է, որ մոտավորապես 10%-ով կկրճատվի մարտկոցի հզորությունը։ Վերլուծաբանը կարծում է, որ iPhone 12-ի մարտկոցները 40-50%-ով ավելի էժան կլինեն, քան iPhone 11-ի շարքի մարտկոցները։

Հաղորդվում է, որ Apple-ի ղեկավարությունը նոր շարքի գաջեթների վերջնական գինը կրճատելու ուղիներ է փնտրում: Բացի այդ, արտադրության ծախսերի կրճատման միտումը կշարունակվի նաև 2021 թվականին, երբ կներկայացվի iPhone 12s նախնական անվանումը կրող շարքը։

Ինսայդեր Ջոն Պրոսսերի խոսքով՝ Apple-ի շնորհանդեսը նախատեսված է հոկտեմբերի 12-ից հետո, և քանի որ սովորաբար iPhone-ի շնորհանդեսներն անցկացվում են երեքշաբթի, չի բացառվում, որ այս տարի էլ այն տեղի կունենա երեքշաբթի, այսինքն ՝ հոկտեմբերի 13-ին:

Apple-ը ձգտում է կրճատել iPhone 12-ի նոր շարքում 5G տեխնոլոգիայի ներդրման ծախսերը՝ բաղադրիչների մի մասի տնտեսման հաշվին․ MacRumors