Ամերիկյան Starliner տիեզերանավի առաջին կառավարվող թռիչքը՝ տիեզերագնացների մասնակցությամբ, նախատեսված է 2021թ-ի ամռանը

23:29 • 25.08.20

Ամերիկյան Boeing ընկերության Starliner տիեզերանավի առաջին կառավարվող չվերթը տեղի կունենա հաջորդ տարվա ամռանը, երկրորդը՝ ձմռանը: Այս մասին ТАСС գործակալության հետ զրույցում հայտնել է ընկերության ներկայացուցիչ Ջոշ Բարրեթը:

«Մենք հաջողությամբ առաջ են շարժվում երկրորդ ինքնագնաց թռիչքի իրագործման համար, որը կարող է տեղի ունենալ այս տարվա վերջին կամ հունվարին՝ կախված առանձին փուլերի իրականացումից, համակարգչային ծրագրերի մշակումից և սարքավորման փորձարկումից: Երկրորդ ինքնակառավարվող թռիչքից հետո Boeing-ը և NASA-ն կիրագործեն առաջին կառավարվող չվերթը 2021-ի ամռանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ առաջին կառավարվող թռիչքին կմասնակցեն տիեզերագնացներ Քրիս Ֆերգյուսոնը, Նիկոլ Մաննը և Մայքլ Ֆինկը, իսկ երկրորդ թռիչքը կիրագործի այլ անձնակազմ, որի կամզում կընդգրկվեն Սունի Ուիլյամսը, Ջոշ Կասսադան և Ջենեթ Էփսը:

Starliner տիեզերանավն ունի 13 տոննա քաշ և նախատեսված է 7 մարդուց կազմված անձնակազմի տեղափոխելու համար: Այն ունակ է նաև 60 ժամանոց ինքնակառավարվող թռիչք կատարել: Այն առաջին անգամ գործարկվել է 2019-ի դեկտեմբերին:

Ամերիկյան Starliner տիեզերանավի առաջին կառավարվող թռիչքը՝ տիեզերագնացների մասնակցությամբ, նախատեսված է 2021թ-ի ամռանը