Apple-ը իր առաջին խանութն է բացում ջրի վրա

18:16 • 25.08.20

Ամերիկյան Apple ընկերությունը Սինգապուրում բացում է իր առաջին պաշտոնական խանութը ջրի վրա:

Ինչպես ներկայացնում է The Straits Times-ը, ամերիկյան տեխնոլոգիական հսկայի գաջեթների նոր խանութ-սրահը կհայտնվի Marina Bay Sands հանգստավայրի շենքում՝ գտնվելով ջրի վրա: Նշվում է, որ գնդաձև կառույցն առաջ պատկանել է Avalon անունը կրող գիշերային ակումբին:

Նախօրեին գնդի տեսք ունեցող շինության ճակատային մասում լուսավորմամբ պատկերվել է Apple-ի պատկերանշանը: Ընկերությունից վստահություն են հայտնել, որ նոր խանութի բացման համար արված ծախսերը կարդարացնեն իրենց՝ անկախ կորոնավիրուսի համավարակից:

Ընկերության «ջրային» խանութը երրորդը կլինի Սինգապուրում:

Apple-ը իր առաջին խանութն է բացում ջրի վրա