Aston Martin-ը ներկայացրել է DB5 մոդելի մանկական էլեկտրական տարբերակը (լուսանկարներ)
Բրիտանական Aston Martin մեքենաշինական հսկան և մանկական մեքենաների արտադրությամբ զբաղվող The Little Car Company ընկերությունը ներկայացրել են դասական DB5 մոդելի կրկնօրինակը՝ նախատեսված փոքրիկ հաճախորդների համար:
Ինչպես ներկայացնում է motor.ru-ն, ի տարբերություն օրիգինալ մոդելի՝ փոքր չափսերով տարբերակը, որը պատրաստված է 2:3 մասշտաբով, աշխատում է էլեկտրաքարշակ համակարգով: Միևնույն ժամանակ նրա արժեքը նույնն է, ինչ սովորական մոդելինը՝ 35-45 հազար ֆունտ ստերլինգ:
Էլեկտրական Aston Martin-ը հասանելի կլինի երկու տարբերակով՝ DB5 Junior և DB5 Vantage Junior: Այն, ինչպես և օրիգինալ տարբերակը, կթողարկվի 1079 օրինակով: Առաջին գնորդները կլինեն իրական DB5 մոդելների սեփականատերերը:
Մեկ լիցքավորմամբ՝ DB5 Junior մոդելը կարող է անցնել 16-32 կմ տարածություն, սակայն ընթացքը կարելի է երկարաձգել՝ գնելով հավելյալ մարտկոց: Մեքենայի առավելագույն արագությունը չի գերազանցում 19 կմ/ժամը: Բացի այդ, մեքենան հնարավոր է «արգելակել» հեռակակառավարմամբ՝ հատուկ կախազարդի օգնությամբ:















