270 կմ/ժ արագություն․ Ավստրալիայում 300 000 դոլարով վաճառքի է հանվել իր տեսակի մեջ ամենաարագընթաց և Ferrari-ի պատմության մեջ ամենաերկար լիմուզինը (տեսանյութ, լուսանկարներ)
Ավստրալիայում վաճառքի է հանվել Ferrari 360 Modena անունով իր տեսակի մեջ ամենաարագընթաց լիմուզինն աշխարհում: Մոդելի արժեքն ավելի քան 300 000 ԱՄՆ դոլար է, գրում է Daily Mail-ը։
Իր տեսակի մեջ բացառիկ մեքենան համալրված է հզոր ձայնային համակարգով, հեռուստատեսային էկրաններով, ինչպես նաև լուսադիոդային լուսավորություն և իր առանձին բարն ունի: Մեքենան վառ կարմիր երանգ ունի։
Նշվում է, որ մոդելը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես իր տեսակի մեջ ամենաարագընթաց լիմուզին և Ferrari-ի ամենաերկար մոդել։
Նախքան վաճառքի հանվելը, լիմուզինը վարձակալության էր հանձնվում ժամը 1000 դոլարով: Ferrari 360 Modena-ն, որը կարող է տեղավորել մինչև տասը մարդ, կարող է զարգացնել մինչև 270 կմ/ժ առավելագույն արագություն:

















