Մեծ Բրիտանիան մոտ 11 միլիոն դոլար կհատկացնի՝ հետազոտելու համար, թե ինչպես է մարդու իմունային համակարգն արձագանքում կորոնավիրուսին. Reuters
Մեծ Բրիտանիան կֆինանսավորի ընդհանուր 11 միլիոն դոլար արժողությամբ 3 հետազոտական ծրագրեր, որոնց ուսումնասիրությունների նպատակն էլ լինելու պարզել, թե ինչպես է արձագանքում մարդու իմունային համակարգը կորոնավիրուսի վարակին, հաղորդում է Reuters-ը:
Առողջապահական ուսումնասիրությունների բրիտանական հետազոտական և ինովացիաոն ինստիտուտը, որն էլ տրամադրելու է դրամաշնորհները, աջակցելու է հետազոտողներին մշակել ավելի լավ իմունային թեստեր, հետազոտել կորոնավիրուսին մարդու օրգանիզմի, իմունային համակարգի արձագանքն ու պարզել, թե ինչու են որոշ մարդիկ այնքան ծանր տանում վիրուսը, որ անգամ կյանքին սպառնացող վտանգ է ի հայտ գալիս, և ինչպես է ստացվում, որ որոշ մարդիկ շատ թեթև են տանում հիվանդությունը:
«Հույս ունենք, որ միասին այդ երեք հետազոտությունները կբարելավեն կորոնավիրուսով հիվանդների բուժման որակն ու կաջակցեն բուժման թերապիաների մշակմանը և պատվաստանյութերի մշակմանը»,- նշված է ֆինանսավորող կառույցների տարածած հայտարարությունում:










