Մի շարք երկրներում Twitter-ի աշխատանքի խափանումներ են գրանցվել
Մի շարք երկրներում Twitter սոցիալական ցանցի աշխատանքի խափանումներ են նկատվել, հաղորդում է ТАСС-ը:
Խափանումների վերաբերյալ ամենաշատը ահազանգեր են գրանցվել Միացյալ Նահանգներում՝ գրեթե բոլոր նահանգներում, Մեքսիկայում, Պերուում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդերում և Լեհաստանում:
Ռուսաստանում նմանատիպ խնդիրներ մեծամասամբ նկատվել են մայրաքաղաք Մոսկվայում:
Համացանցային ռեսուրսների աշխատանքի մոնիթորինգով զբաղվող Downdetector ծառայության տվյալների համաձայն՝ օգտատերերի շուրջ 64%-ը դժգոհել է Twitter-ի կայքում նկատված խափանումներից, 26%-ը խնդիրներ է նկատել iPhone և iPad օգտագործելիս, 9%-ը՝ Android օպերացիոն համակարգերով սոնցանց մուտք գործելիս:










