Շոտլանդական կղզում դինոզավրի ոսկոր են հայտնաբերել (լուսանկար)
Շոտլանդական Էգգ կղզու բնակչուհին մարզումների ընթացքում դինոզավրի ոսկոր է գտել, գրում է lenta.ru կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ գտածոն հայտնաբերել է կղզու ազգային թանգարանի աշխատակցուհի Էլզա Պանչիրոլին։ Նշվում է, որ գտածոն 166 միլիոն տարվա պատմություն ունի․ ենթադրվում է, որ այն ստեգոզավրի հետին վերջույթի մաս է կազմել։
Պանչիրոլիի խոսքով՝ թերակղզում պատմության մեջ առաջին անգամ են դինոզավրի ոսկոր հայտնաբերում։ Նշվում է, որ չնայած տարիների ընթացքում գտածոն բավականին վնասվել է՝ այնուամենայնիվ, այն բավականին արժեքավոր տեղեկություն է տվել հնէաբաննեի խմբին։
Նշվում է, որ այս թերակղզում Յուրայի ժամանակաշրջանին պատկանող միայն ծովային սողունների և ձկների մնացորդներն են նախկինում հայտնաբերվել։











