Նյարդաբանը գնահատել է մարդկային ուղեղում միկրոչիպի տեղադրման ռիսկերը

18:38 • 29.08.20

Ռուսաստանի բժիշկ Շախնովիչի նյարդաբանության կենտրոնի բժիշկ Պյոտր Տրուխանովը գնահատել է մարդու ուղեղում միկրոչիպի տեղադրման ռիսկերը:

Ինպես փոխանցում է РИА Новости-ն, մասնագետը կարծիք է հայտնել, որ իմպլանտների զանգվածային տեղադրման դեպքում կարող են «բարդություններ առաջանալ», սակայն սարքավորման բուժական նպատակով կիրառման մեջ, նրա խոսքով, վատ բան չկա:

«Մարդիկ հակված են խուճապի մատնվելու, սակայն գիտնականներն առաջընթաց են ապահովում հասարակության համար: Շատ հեշտ է խուճապ առաջացնել մեծ թվով մարդկանց շրջանում»,- ասել է նյարդաբանը «Զվեզդա» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում:

Վերջինս ընդգծել է, որ տվյալ մշակումը «դրական» է և կարող է բազմաթիվ հնարավորություններ ընձեռել հիվանդությունների ախտորոշման և բուժման համար:

Հիշեցնենք, որ ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը նախօրեին ցուցադրել է գլխուղեղային իմպլանտով խոզի, որը, ինչպես կարծում են Մասկի հիմնած Neuralink ընկերությունում, թույլ կտա բուժել նյարդաբանական մի շարք հիվանդություններ:

 

Նյարդաբանը գնահատել է մարդկային ուղեղում միկրոչիպի տեղադրման ռիսկերը