Դաղստանում բնակելի տան բակում մարդկային կմախքներով ու հնագույն կենցաղային իրերով լի երկու սենյակ են հայտնաբերել (լուսանկարներ)

15:41 • 31.08.20

Դաղստանի Դախադաևսկի շրջանի Ուրկարախ գյուղի բնակիչն իր տան բակում մարդկային կմախքներով ու հնագույն կենցաղային իրերով լի երկու սենյակ է հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով շրջանի վարչակազմի հայտարարությանը։ 

«Աբդուլհամիդ Միրզաևը որոշել է իր տանը կապիտալ վերանորոգում իրականացնել, սակայն բակի բարեկարգման աշխատանքները երկար չեն տևել, քանի որ 5-6 մետր խորության վրա երկու սենյակ է հայտնաբերվել․ դարակների վրա սափորներ, իսկ սենյակի մեջտեղում՝ կմախքներ են եղել»,- նշվել է Դախադաևսկի շրջանի ինսթագրամյան էջում արված հրապարակման մեջ։

Նշվում է, որ այդ սենյակների պատմության հետազոտության համար հնագետների խումբը ժամանելու է երկուշաբթի։ 

«Հույս ունենք, որ դրանց հետազոտությունը լույս կսփռի նախկինում տեղի ունեցած դեպքերի վրա, քանի որ գտածոն լուրջ մտահոգության առիթ է տվել և՛ տանտերերին, և՛ նրանց հարևաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Древние предметы, обнаруженные жителем Дахадаевского района

 

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Ремонт — это всегда непростой и длительный процесс, в ходе которого может открыться масса деталей и сюрпризов. Один из таких сюрпризов как раз и случился с одним из жителей села Уркарах. Абдулгамид Мирзаев решил сделать в своём доме капитальный ремонт. Но работы по благоустройству двора продлились недолго, во дворе своего дома, на глубине 5-6 метров им были обнаружены две комнаты, на полках в которых стояли кувшины, а посередине комнаты скелеты..... Бригада археологов уже завтра планирует выехать в село Уркарах для изучения истории этих комнат и мы надеемся на то что их изучение прольет свет на события прошлого, так как находка всерьез озадачила и хозяев дома и их соседей. @minkultrd @archeologyandhistory @agiprd @sovet_municipalov_rd #домподдомом #археологическиенаходки

Публикация от Дахадаевский район. Уркарах.ру (@urkarakh.ru)