Ավստրալիայի առողջարաններից մեկում 350 կգ կշռող կոկորդիլոս են որսացել
Ավստրալիայի արևադարձային զբոսավայրերից մեկում պահակները 350 կգ կշռող հսկայական կոկորդիլոս են բռնել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, 4,4 մետր երկարությամբ երկկենցաղին հայտնաբերել են Ֆլորա գետում, որը հայտնի է առողջարանային գոտի է մայրցամաքի հյուսիսային շրջանում:
Նշվում է, որ երեք տարի առաջ Քեթրին ջրամբարից ոչ հեռու մեկ այլ հսկա կոկորդիլոսի էին որսացել՝ 4,7 մետր երկարությամբ:
Երկրի հյուսիսային արևադարձային շրջանում կոկորդիլոսների թիվն ամեն տարի ավելանում է: Այդ կենդանին Ավստրալիայում 1970-ականներից ի վեր պահպանվող կենդանատեսակների շարքին է դասնում:
Բռնված արուին տեղափոխել են կոկորդիլոսների բուծարան, որտեղ այն կդառնա բազմացման ծրագրի մասնակից:










