Հնդկաստանի գյուղական բնակավայրերում ջրհեղեղից ավելի քան 1,4 միլիոն մարդ է տուժել (լուսանկարներ)

17:14 • 31.08.20

Հնդկաստանի գյուղական բնակավայրերում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 1,4 միլիոն մարդ է տուժել․ վնասվել է ավելի քան 10 000 տուն, հայտնում է NDTV-ն։

Աղբյուրը մանրամասնում է, որ ջրամբարը լցվել է հորդառատ անձրևների ջրով, ինչի հետևանքով Հիրակուդ ամբարտակի շլյուզները բացելու և ջուրը բաց թողնելու անհրաժեշտություն է առաջացել։ Սա հանգեցրել է ևս մի քանի բնակավայրի հեղեղմանը։ 

Նշվում է, որ ժամանակավոր տեղավորման ճամբարներ ավելի քան 500 մարդ է տեղափոխվել։ Տուժածներին ապահովում են սննդով ու առաջին անհրաժեշտության պարագաներով։

Օդիշա նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 17-ի։