Մինսկում կանայք «համերաշխության շղթա» են կազմել
Մինսկի կենտրոնում տասնյակ կանայք են հավաքվել՝ մասնակցելու նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիային:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, կանայք այսպես կոչված՝ «համերաշխության շղթա» են կազմել Անկախության հրապարակի Սուրբ Սիմեոնի և Սուրբ Ելենայի եկեղեցու (Կարմիր եկեղեցու) մոտ: Ուժայինները բարձրախոսներով կոչ են անում նրանց դադարեցնել չարտոնագրված ակցիան:
Իրավապահները չեն միջամտում, սակայն ՕՄՕՆ-ի մի քանի հատուկջոկատայաիններ մոտեցել են կանանց և փորձել զրուցել նրանց հետ: Կանայք ի պատասխան սկսել են շուրջպար բռնել և խնդրել են չխանգարել իրենց:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:












