ՆԱՍԱ-ի Hubble աստղադիտակը գերնոր աստղի պայթյունի ալիք է ֆիքսել
ՆԱՍԱ-ի Hubble աստղադիտակը պայթյունի ալիք է ֆիքսել «Կարապ» հյուսիսային համաստեղության կազմում ընդգրկված գերնոր աստղերից (սուպերնովա) մեկի վրա:
Ինչպես հաղորդվում է օդատիեզերական հետազոտությունների գործակալության կայքում, աստղադիտակը պատկերել է աստղի պայթյունի ալիքի ոչ մեծ մասը: Աստղը գտնվում է Երկրից 2400 լուսային տարի հեռավորությամբ:
Աստղագետները նշում են, որ գերնոր աստղի մնացորդի զբաղեցրած տարածքը 36 անգամ ավելի մեծ է, քան ամբողջական Լուսինը:










