«Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, որը շատ բան է արել Հայաստանի զարգացման համար». Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 66-ամյակի առթիվ

15:29 • 31.08.20

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 66-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Ռոբերտ Սեդրակի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար: Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի ամրապնդման գործում:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Ռոբերտ Սեդրակի, քաջառողջություն, բարեկեցություն և ոգու ամրություն:

Հարգանքներով` Վլադիմիր Պուտին»: