Թուրքիայի տարածքում հնագիտական պեղումների ժամանակ ավելի քան 8000-ամյա կենցաղային իրեր են գտնվել (լուսանկարներ)
Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Վերին Մենդերեսում տեղակայված Էքշի Հոյուք վայրում անցկացված հնագիտական պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են կենցաղային հին իրեր, որոնց տարիքը գերազանցում է 8000-ը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Էքշի Հոյուքում իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են 8600-ամյա ոսկրային ասեղներ: Հայտնաբերվել են նաև քարեր, որոնք օգտագործվել են թելեր թելելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հնագիտական պեղումներն այս վայրում շարունակվում են, դրանք անցկացվում են Էգեյան համալսարանի գրականության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի պրոֆեսոր Ֆուլյա Դեդեօղլուի ղեկավարությամբ:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










