Ավստրիայի իշխանությունները Թուրքիային կասկածում են լրտեսության մեջ

23:40 • 01.09.20

Ավստրիայում ձերբակալել են ենթադրյալ թուրք լրտեսի, որը հետևել է երկրում Թուրքիայի նախագահ Էրդողանի քննադատներին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը:

«Ավստրիայում թուրքական լրտեսությունը տեղ չունի: Պետք է պարզ լինի, որ մենք նման մոտեցում թույլ չենք տա»,- ավստրիացի նախարարի խոսքը մեջբերում է Die Presse պարբերականը:

Նախարարը հավելել է, որ Ավստրիան դիվանագիտական քայլեր է նախաձեռնելու ձերբակալության հետ կապված, իսկ դատական իշխանությունը լրտեսության մասին մեղադրանք կներկայացնի:  

Ինչպես Նեհամերը հայտնել է, որ կասկածյալին բացահայտել են մեկ շաբաթ առաջ քուրդ և թուրք ազգայնական ցուցարարների միջև Վիեննայում տեղի ունեցած անկարգությունների հետաքննության ընթացքում: