Ռուսաստանն ու Բելառուսն աստիճանաբար կվերսկսեն տրանսպորտային հաղորդակցությունը
Ռուսաստանն ու Բելառուսը աստիճանաբար կվերաբացեն տրանսպորտային հաղորդակցությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անլով Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը:
Գերատեսչությունից նշել են, որ ժամկետներ դեռ չեն սահմանվել: Դրանք կախված կլինեն մի շարք միջոցառումների իրականացումից, որոնք կողմերը նախատեսում են իրականացնել:
Նախօրեին Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել «Ռոսպոտրեբնադզորի» և Բելառուսի առողջապահության նախարարությանը կից սանիտարա-համաճարակաբանական ծառայության ներկայացուցիչների միջև: Հանդիպման ավարտին կողմերն արձանագրություն են ստորագրել, որը թույլ կտա որոշել տրանսպորտային հաղորդակցության վերսկսման գործողությունների ծրագիրը:
Կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով Ռուսաստանը մարտի վերջին փակել էր Բելառուսի հետ սահմանը: Խոսքը ավտոմեքենաների, երկաթուղու, հետիոտնաին, գետային և խառը տեսակի անցակետերի մասին էր, ինչպես նաև ռուս-բելառուսական սահմանի ցամաքային հատվածի:










