Արյունոտ սեպտեմբերի 1. Ռուսաստանում այսօր հիշում են Բեսլանի ահաբեկչության զոհերին (տեսանյութ)

12:52 • 01.09.20

Ռուսաստանում այսօր հարգում են Հյուսիային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցներից մեկում 16 տարի առաջ` 2004 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած և մի քանի օր տևած ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը: Այս մասին տեղեկացնում է НТВ հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը:

2004 թվականի սեպտեմբերի 1-ին, միջոցառման ժամանակ, Բեսլանի թիվ 1 դպրոցի տարածք մուտք գործեցին զինված ահաբեկիչներ: Նրանց, ովքեր չէին հասցրել փախուստի դիմել, ահաբեկիչները փակեցին դպրոցի մարզասրահում: Պատանդ էր վերցվել ավելի քան 1100 մարդ` դպրոցականներ, ծնողներ, ուսուցիչներ:

Ահաբեկիչներն ականապատել էին երեխաներով լի մարզադահլիճը: Նրանք հրաժարվում էին երեխաներին փոխանակել չափահաս մարդկանց հետ, չէին թույլատրում պատանդներին սնունդ, ջուր և դեղորայք փոխանցել:

Միայն հաջորդ օրվա երեկոյան հանցագործները բաց թողեցին նորածին երեխաներով 26 կնոջ:

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13:04-ին, դպրոցի տարածքում երկու պայթյուն հնչեց, որից հետո ուժայինները սկսեցին գրոհել դպրոցը:

Ահաբեկիչների հետ դաժան մարտը տևել է մի քանի ժամ:

Բեսլանում մահացել է 334 մարդ, որոնցից 186-ը` երեխաներ:  Որոշ ընտանիքներում մահացել է մինչև 6 մարդ: Վիրավորներն ավելի քան 800-ն էին: Տասնյակ մարդիկ հաշմանդամ մնացին և այլևս երբեք չեն վերադառնա նորմալ կյանքի:  

Տեսանյութն` այստեղ: